Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը Նիկոլաևում տեղի ունեցած ազգային միասնականության կլոր սեղանի ժամանակ առաջարկել է Գերագույն ռադային դիտարկել ինքնալուծարման հնարավորությունը:

 

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ' Կրավչուկը կոչ է արել Գերագույն ռադային «ինքնուրույն որոշել , արդյոք նա ունի հնարավորություն և կարողություն ապահովել Ուկրաինայի օրենսդրական նոր կուրսը, խաղաղությունն ու հասարակության ներդաշնակությունը»:

 

«Շատ դժվար ժամանակ է, արտակարգ է: Հնարավոր է, պետք է այնպես լինի, որ եթե կկարողանաք' արեք, իսկ եթե ոչ' հեռացեք»,- ասել է Կրավչուկը:

 

Նա հիշեցրել է, որ ժամանակին ուկրաինացիներն իրենց ապագան կանխորոշել են ինքնուրույն, քվեարկել և գնացել են դեպի վաղաժամ ընտրություններ: