Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի զայրացած ելույթի տեսանյութը YouTube-ում հիթ է դարձել։ Գերմանացի նախարարի հուզական ելույթը մի քանի օրում հավաքել է միլիոնից ավելի դիտում: Այս մասին հայտնում է politobzor.net-ը:

 

Շտայնմայերի զգացմունքային ելույթը հակասական արձագանքներ է առաջացրել հասարակության շրջանում. գերմանացիների մի մասը դրական է վերաբերել արտգործնախարարի ելույթին, իսկ ոմանք բավականին հեգնանքով են մոտեցել նրա ելույթին և մեկնաբանություններին:

 

Դիվանագետին զայրացրել են Ուկրաինայի վերաբերյալ արևմտյան երկրների քաղաքականության հակառակորդները, որոնք հանրահավաք են անցկացրել։

 

«Աշխարհը չի բաժանվում մի կողմից բարի հրեշտակների, մյուս կողմից՝ չարագործների: Աշխարհը, ցավոք, շատ ավելի բարդ է: Լավ է, որ կան մարդիկ, ովքեր նվիրել են իրենց այդ բարդ աշխարհին և ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ճանապարհ են փնտրում»,- ընդգծել է նա: