Փրկարարները պետք է մաքրեն շուրջ 1 միլիոն խորանարդ մետր ցեխ: Մայրուղու մաքրումը, մասնագետների տվյալներով՝ կշարունակվի առնվազն 1-1,5 ամիս: Այդ ամբողջ ժամանակ Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանը Վերին Լարս անցակետում փակ կլինի: Այս ուղղությամբ շրջանցիկ ճանապարհ բացելու տեղ չկա, տեղեկացնում է Ossetia.tv-ին:
Հիշեցնենք, որ սելավն իջել է մայիսի 17-ին: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Վրաստանի «Դարիալ» անցակետից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Ցեխահեղեղը փակել է Թերեքի գետաբերանը: Դրա պատճառով ջրի մակարդակը մի քանի տասնյակ մետրով բարձրացել է, հաղորդել է «Գրուզիա Online»-ը: