Այսօր սպասումների, ապրումների, բազում հույսերի իրականացման օր է. մեր հանրապետության բոլոր դպրոցներում գերիշխում է տոնական տրամադրությունը: Այնքան սպասված դպրոցական Վերջին զանգը վերջապես կհնչի՝ ամփոփելով դպրոցական անհոգ տարիները։

 

2013-2014 թթ. ուսումնական տարվա թե հիմնական, և թե ավագ դպրոցների շրջանավարտների համար այս տարի նույնպես «Վերջին զանգին» նվիրված տոնական միջոցառում կկազմակերպվի, որը տեղի կունենա մայիսի 23-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում: Համերգային մեծ ծրագրին կմասնակցեն հայ էստրադային երգիչներ և համույթներ, հայտնի արտիստներ: Մայիսի 23-ին ժամը 19:30-22:30-ը կայանալիք համերգը կուղեկցվի անակնկալներով, այնուհետև՝ հրավառությամբ:

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկանում ենք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: