23 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանին խորհրդարանի միջանցքում Armlur.am-ը մի քանի հարց է ուղղել: Եվ չնայած նա շտապում էր, համաձայնվեց պատասխանել մեր հարցերին:

 

- Պարո՛ն Բոթոյան, երեկ հայտարարեցիք, որ դուրս եք եղել ԱԺ ՕԵԿ խմբակցությունից: Ինչո՞ւ:

 

- Ես արդեն հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս, և Կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել: - Այնուամենայնիվ, ինչո՞ւ կայացրիք նման որոշում. համենայն դեպս, երեկ դուք պատճառների մասին ոչինչ չասացիք:

 

- Ուշադիր եթե լսեք իմ խոսքը, ես պատասխանել եմ: Շնորհակալությո՛ւն:

 

- Բայց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ձեր նկատմամբ ճշումներ են գործադրվել ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի միջոցով: Իսկապե՞ս այդքան դաժան էին այդ ճնշումները:

 

- (Ծիծաղում է…) Ես Գագիկ Խաչատրյանի հետ երբեք անձամբ չեմ հանդիպել, չեմ զրուցել: Եվ եթե ես նրան չեմ տեսել, ինչպե՞ս կարող էր նա ինձ որևէ բան ասել կամ պարտադրել: Ուղղակի ծիծաղելի է: Ու ընդհանրապես որևէ ճնշում իմ նկատմամբ չի եղել, որևէ մեկը ինձ որեւէ բան անգամ չի հուշել: ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու որոշումն իմն է եղել, և ես արել եմ իմ հայտարարությունը: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես ԱԺ պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով թիվ 23 ընտրատարածքից և բավականին անելիքներ ունեմ իմ ընտրատարածքում: Մի հարց տամ ձեզ՝ կհիշե՞ք որեւէ մեկին, որ ընդդիմադիր պատգամավոր է եղել մեծամասնական ընտրակարգով ընտրված:

 

- Ո՛չ: Ուզում եք ասել, որ ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ում այլեւս անհնա՞ր էր իրագործել ձեր ընտրատարածքին վերաբերվող խնդիրների լուծումը:

 

Մանրամասները` այստեղ: