Արաբական Միացյալ Ամիրայությունները (ԱՄԱ) մինչև 2017 թվականը նավթի արդյունահանումը կավելացնի 25 տոկոսով՝ օրական 2,8 մլն բառելից հասցնելով մինչև 3,5 մլն բարելի: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՄԱ-ի Էներգետիկայի նախարար Սուհայիլ Մոհամեդ Ֆարաժ ալ Մազրուեյը:
«Լրացուցիչ մատակարարումների մի մասը կգնա համաշխարհային շուկա, մյուս մասը՝ մեր նավթավերամշակման գործարաններ»,-բացատրել է նա:
Արտադրության ավելացման նպատակը, նախարարի խոսքով, պահանջարկը բավարարելն է, որն աճում է ոչ միայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներում, այլև Նավթ արտահանող երկրների կազմակերպության պետություններում, որոնք զարգացնում են սեփական նավթավերամշակումը: «Պահանջարկն աճում է, իսկ առանձին արտադրողների հնարավորություններն արդեն հասել են բարձրակետին»,-նշել է նա: