Թեպետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համագործակցում է երկրում գործող մի շարք փորձագիտական և վերլուծական կենտրոնների հետ, սակայն ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ առաջարկեց ստեղծել կուսակցության «ուղեղային կենտրոն»' այս կերպ զարգացնելով վերլուծական միտքը:
Աշոտյանի գնահատմամբ, այն պետք է համագերծակցի միջազգային այլ նմատատիպ կենտրոնների հետ և փոխգործակցության ճանապարհով նպաստի պետության զարգացմանը: Նրա խոսքով' լինելով ՀՀ ամենամեծ քաղաքական կառույցը'ՀՀԿ-ն պետք է ընդունի «զրագացնելով կուսակցությունը' զարգացնել պետությունը» կարգախոսն ու օժանդակի վերլուծական կենտրոնին:
Խոսելով ՀՀԿ-ին երիտասարդների ներգրավվածության մասին' կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ այդտեղ անընդհատ ավելանում է երիտասարդների թիվը, և այժմ կառույցի հիմնական նպատակը քանակը որակի վերածելն է: Նա շեշտեց, որ երիտասարդները մասնակցում են դասընթացների, վերապատրաստումների, և վերջին երկու տարիներին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում ներկայացված ծրագրերում ՀՀԿ երիտասարդները լավագույնն են:
Երիտասարդների հետ միասին ՀՀԿ-ում ակտիվ են նաև կանայք: Կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի փոխանցմամբ' կուսակցության անդամների 52 տոկոսը կանայք են, իսկ 1958 տարածքային կառույցներից 436-ը ղեկավարում են կանայք: Նրա խոսքով' թեպետ կանայք կուսակցությունում ակտիվ են, համագումարին հրավիրված պատվիրակների կազմում կանաց թիվը մեծ չէ, և անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատանքներ կատարել: