Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է, որպեսզի տապալի Ուկրաինայի արևելյան շրջաններում ընթացող ընտրությունները։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն։

 

«Ռուսատանի դաշնությունն ամեն ինչ անում է որպեսզի տապալի Ուկրաինայի արևելյան մարզերում ընթացող ընտրությունները․ չնայած այս բոլոր սպառնալիքներին, երկրում արդեն հազարավոր ընտրատեղամասեր են աշխատում»,-հայտնել է Տուրչինովը:

 

Ըստ հարցումների՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններին պատրաստ է մասնակցել քվեարկելու իրավունք ունեցողների 80 տոկոսը: Ուկրաինայում ընտրողների թիվը կազմում է 33.7 միլիոն մարդ։