Իրանում դատարանը որոշել Է երկրի տարածքում արգելափակել Instagram-ի հավելվածը, տեղեկացնում Է Իրանի Mehr News գործակալությունը: Վճիռը կայացվել Է ըստ մասնավոր հայցի: Մանրամասնություններ չեն նշվում:

 

Դատարանի որոշումը հանձնվել Է Իրանի կապի նախարարությանը: Ինչպես հայտնել Է Associated Press-ը, ներկայում իրանցի օգտատերերը դեռ ունեն հավելված մուտք գործելու հնարավորություն:

 

Instagram-ը հավելված Է լուսանկարների եւ տեսագրությունների փոխանակման համար, որն ստեղծվել Է 2010 թվականին: 2013 թվականի սեպտեմբերին ընկերությունը հայտարարել Է, որ հավելվածն ամսական ունի ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: