Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով' 2013 թվականին գրանցվել է 3.5 տոկոս տնտեսական աճ, գնաճն այդ տարի եղել է 5 տոկոս:
2013 թվականի համար նախատեսված է եղել ապահովել 1 տրիլիոն 32 մլն եկամուտ, ապահովվել է 1 տրիլիոն 74 միլիարդ դրամ եկամուտ:
Ծախսերը ևս նախատեսվածից ավել են եղել: Նախատեսված թիվը ծախսերի համար եղել է 1 տրիլիոն 153 միլիարդ դրամ, իսկ ծախսվել է 1 միլիարդ 258 միլիարդ: