Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հաստատել է, որ իշխանությունների ռազմական գործողությունների արդյունքում Դոնեցկում բազմաթիվ զոհեր կան: Այս մասին հայտնում է itar-tass-ը' վկայակոչելով UNIAN-ը:

 

Ավակովը հայտնել է, որ նա հստակ չգիտի զոհերի թիվը, սակայն կարծում է, որ խոսքը «տասնյակ մարդկանց» մասին է: Նշենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գնդակոծվել էր վիրավոր աշխարհազորայիններին տեղափոխող բեռնատարը, որի արդյունքում սպանել էր 24 մարդ:

 

Ավելի վաղ, Ավակովը հայտարարել էր, որ մտադիր է դադարեցնել հակաահաբեկչական գործողություններն արևելքում այն ժամանակ, երբ այնտեղից դուրս կգան «ռուս վարձկանները»: