Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն սկսեց հայտարարել սեփական բանակի անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ կրած կորուսների մասին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ ոտնձգության փորձի ժամանակ զոհվել են ադրբեջանական բանակի կապիտան Ֆիքրեթ Աքիֆ օղլու Մամեդովը (ծնվ. 1982 թ.) և ենթասպա Խուդավերդի Ֆարհադ օղլու Աբիլովը (ծնվ. 1991 թ.), ծանր վիրավորվել է զինվոր Մեհման Դադաշբալա օղլու Միրզազադեն (ծնվ. 1994 թ.):
Այս մասին հայտնում է virtualaz.org լրատվական կայքը: Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հրամանով կապիտան Մամեդովը և ենթասպա Աբիլովը հետմահու պարգևատրվել են շքանշաններով:
Ներկայումս հիշյալ տարածքում իրավիճակը կայուն է և ԼՂՀ պաշտապանության ուժերի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը' ժամը 02:55-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների' ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: