Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում ամփոփվեց ԼՂ զինադադարի 20-ամյակին նվիրված «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» թեմայով շարադրությունների հանրապետական մրցույթը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գնահատմամբ, մրցույթի անցկացումը զանգվածային բնույթ է ստացել, եւ մասնակցությունը մի քանի անգամ գերազանցել է հանրապետ ական նախորդ մրցույթներին մասնակցությունների թիվը: Նախարարի գնահատմամբ, դժվար է եղել ընտրություն կատարել, քանի որ որակը եղել է բարձր, հայրենասիրական տրամադրվածությունը' նույնպես: Հայրենասիրական դաստիարակության սերմանումը շատ կարեւոր է եւ այսօր: Ամփոփելով շարադրությունների մրցույթը' փաստում ենք, որ աշակերտները սիրում են իրենց հայրենիքը, պատմությունը, հետաքրքրված են Արցախով եւ միայն ուշիմ, նպատակասլաց եւ հայրենասեր լինելով խաղաղությունը հնարավոր կլինի դարձնել երկարատեւ, իսկ երկիրը' ուժեղ»,-շարադրությունների մրցույթի ամփոփման եւ մրցանակաբաշխության ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, թեման խորհրդանշական է եւ անցկացվում է խորհրդանշական ժամանակահատվածում. մայիսը հաղթանակների ամիս է, եւ հենց այդ ամսին է ստորագրվել նաեւ հրադադարը: «Հիքմում ընկած է պատրաստականությունը, որը հաղթանակների կերտման եւ հաղթանակի ապահովման առաջին պայմանն է: Ուժ ասելով, մենք հասկանում ենք ոչ միայն ՀՀ բանակը, որը կանգնած է անվտանգության ապահովման գոտում, այլեւ ուժային մնացած կառույցները, որոնց միասնական աշխատանքի շնորհիվ ձեւավորվել է անվտանգության համակարգը: Այսօրվա շարադրությամբ գալիս ենք եզրակացության, որ ուժ ասելով չհասկանաանք միայն զինվոր, սպառազինություն, այլեւ ուժ ասելով հասկանանք պետության մնացած ոլորտները' տնտեսությունից մինչեւ կրթություն»,- ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ այդ ոլորտում համագործակցությունը սերտ է, եւ Կրթության եւ գիտության նախարարության հետ երկարատեւ պայմանագիր են կնքել' նպատակ հետապնդելով գիտելիքահեն քաղաքականություն իրականացնել նաեւ պաշտպանական համակարգում: Նախարարը խոստովանում է, որ ընթերցել է որոշ շարադրություններ, հասկացել մանուկների հուզական աշխարհը եւ համոզվել, հայրենիքի ապագան հուսալի ձեռքերում է:
«Ուզում ես խաղաղություն, պատրասվիր պատերազմի» հանրապետական շարադրության մրցույթի քսան հաղթողները նվերներ ստացան Կրթության եւ գիտության եւ Պաշտպանության նախարարներից: Բացի այդ, երկու նախարարությունների նախաձեռնությամբ, պատանիները ամռանը երեք օրով կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, կհանդիպեն զինվորների հետ եւ իրենց համար կբացահայտեն Արցախի գեղեցկությունն ու ուժը: