Հետևելով տեղի ավանդույթներին` 21-ամյա հնդկուհի Ռաջոն դարձել է ոչ միայն իր սիրելիի, այլև վերջինիս բոլոր եղբայրների կինը, և քնում է նրանց հետ` հերթով:
Ռաջոն վեց ամսեկան երեխա ունի, բայց թե ով է երեխայի կենսաբանական հայրը, հնդկուհին չգիտի, որովհետև բոլոր իր ամուսինների հետ էլ քնում է:
Նմանօրինակ ամուսնությունները շատերին կարող են վայրի թվալ, բայց ոչ Դեհրադունի բնակիչներին: Այդտեղի ավանդույթի համաձայն` աղջիկը, ամուսնանալով, պետք է դառնա ամուսնու` միանգամից բոլոր եղբայրների կինը:
Նախկինում այդպես վարվում էին Հնդկաստանի շատ գյուղերում, նամանավանդ այն գյուղերում, որտեղ արական սեռի ներկայացուցիչների թիվը նկատելիորեն բարձր էր իգականից: Դա արվել է նաև այլ նկատառումներից ելնելով. մեծ ընտանիքները ավելի լավ են գլուխ հանել գյուղատնտեսությունից:
Ռաջոյի տանը նույնիսկ մահճակալներ չկան. ընտանիքի անդամները հատակին են քնում` ծածկոցներով:
Ռաջոյի` տարիքով ամենամեծ ամուսինը 35 տարեկան է, իսկ ամենափոքրը`19: Ընտանիքը համերաշխ է ապրում, իսկ ամուսինները չեն խանդում Ռաջոյին:
Նախքան ամուսնությունը`աղջիկը գիտեր` ինչ քայլի էր գնում, չէ՞ որ նրա մայրն էլ ժամանակին ամուսնացել է երեք տղամարդկանց հետ: Եվ չնայած երեքը հինգ չէ, սակայն, Ռաջոն իր որոշումից գոհ է. «Ես ավելի շատ սեր և ուշադրություն եմ ստանում, քան ուրիշ կանայք»,- անկեղծացել է նա: