ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 4-ին կայցելի Հայաստան: Այս մասին ասվում է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: Բուրկհալտերի տարածաշրջանային այցը կմեկնարկի հունիսի 2-ին, երբ ԵԱՀԿ նախագահ ը կայցելի Ադրբեջան: Հաջորդ օրը նա կմեկնի Վրաստան, իսկ արդեն հունիսի 4-ին Հայաստանում կեզրափակի այցելությունը:

 

Հայաստանում Շվեյցարիայի արտգործնախարարը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ: Տարածաշրջանային այցի շրջանակներում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Վրաստանում առկա կոնֆլիկտները:

 

Շվեյցարիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Շեվյցարիայի արտգործնախարարի այցի ժամանակ կքննարկվեն հարցեր' առնչվող հայ-շվեյցարական, վրաց-շվեյցարական ու ադրբեջանա-շվեյցարական երկկողմ հարաբերություններին: