Ադրբեջանի բանակում շարունակում են կորուստներ գրանցվել դժբախտ պատահարների կամ տարատեսակ հիվանդությունների հետևանքով: Այս անգամ երկրի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալում մահացել է ադրբեջանական բանակի սերժանտ Վյուսալ Նադիրովը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զինվորի մահվան պատճառը եղել է սրված մենինգիտը: Տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը: Վերջին երկու օրվա ընթացքում սա Ադրբեջանում հիվանդության հետևանքով զինվորի մահվան երկրորդ դեպքն էր:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 36 զինծառայող, որոնցից 25-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 55 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: