Մոնակոյում տեղի ունեցավ բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում պայքարի դուրս եկան նաև հայազգի Վիկ Դարչինյանը և Ալեքս Միսկիրտչյանը:

Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն ուժերը չափեց կիսաթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլաս Ուոլթերսի հետ: Մենամարտում Դարչինյանը պարտվեց 5-րդ ռաունդում' նոկաուտով:

Ալեքս Միսկիրտչյանը 12 ռաունդ տևած պայքարում պարտվեց IBF վարկածով աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչին'մրցավարների միանձնյա որոշմամբ' 117:110, 118:109 , 117:110:

Տեսանյութը` այստեղ