Ինչպես հայտնում է ria.ru-ն, Աբխազիայում տիրող լարված մթնոլորտը պետք է լուծվի առանց ուժի գործադրման, երկխոսության միջոցով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Մենք Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվում ենք որպես աբխազ ժողովրդի ներքին գործ: Մեզ համար գլխավորն այն է, որ Աբխազիայում տարբեր քաղաքական ուժերի միջև ծագած հակասությունները լուծվեն առանց ուժի կիրառման, երկխոսությունների և ընդդիմության միջև ընդունված պայմանավորվածությունների միջոցով»,- ընդգծել է նախարարը:

 

Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև հարաբերությունները կզարգանան կայուն աճի տեմպերով: