Իրանը կատարել Է միջուկային ծրագրի հսկողության վերաբերյալ ավելի վաղ համաձայնեցված բոլոր գործնական միջոցառումները: Այդ մասին հունիսի 2-ին հայտնել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով գործակալության կառավարիչների խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ «ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի փոխգործակցությունը թույլ Է տվել ավելի լավ հասկանալ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը»:

 

«Ես ողջունում եմ, որ Իրանը կատարել Է համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրով համաձայնեցված բոլոր գործնական միջոցառումները, ինչպես որ պլանավորվել Էր,-նշել Է նա:- Իսլամական Հանրապետությունն իրապես գործակցում Է գործակալության հետ, այդ թվում նաեւ Էլեկտրոնային պայթուցիչների օգտագործման հետ կապված պարզաբանումների հարցում»:

 

Դրա հետ մեկտեղ Ամանոն արձանագրել Է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեռեւս ի վիճակի չԷ երաշխավորել չհայտարարագրված միջուկային նյութերի բացակայությունը եւ ակտիվությունը Իրանում, ինչպես նաեւ այն, որ ամբողջ նյութն օգտագործվում Է բացառապես խաղաղ նպատակներով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: