ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ հետաձգել է Իսրայելում ամերիկյան դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ: Այդ մասին ասված է այն հուշագրում, որը հունիսի 2-ին Օբաման ուղարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին:

 

Այդ փաստաթղթում, որի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարն իր որոշումը հիմնավորում է «ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի» պաշտպանության անհրաժեշտությամբ: Օբաման խնդրում է Քերիին ԱՄՆ-ի Կոնգրեսին տեղեկացնել ընդունված որոշման մասին:

 

ԱՄՆ-ի դեսպանությունը երուսաղեմ տեղափոխելու մասին օրենքը Կոնգրեսի անդամների կողմից հավանության է արժանացել տակավին 1995 թվականին: Սակայն, ձգտելով խուսափել այնպիսի հարցերից, որոնք կարող էին էլ ավելի սրել Մերձավոր Արեւելքի իրադրությունը, ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ դեմոկրատ Բիլ Քլինթոնը, օգտվելով իր լիազորություններից, սկսեց հետաձգել այդ օրենքի իրագործումը: Նույն քաղաքականությանն էր հետեւում նաեւ Քլինթոնին փոխարինած հանրապետական Ջորջ Բուշ-Կրտսերը: ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարը նույնպես անհրաժեշտ է համարում յուրաքանչյուր կես տարին մեկ հետ աձգել այդ օրենքի իրականացումը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: