Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կտրականեպես հերքել Է իր եւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի միջեւ իբր գոյություն ունեցող տարաձայնությունների վերաբերյալ լուրերը եւ լրագրողներին կոչ Է արել դրամատիկ գույներով չներկայացնել այդ թեման, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Ոչ մի տարաձայնություն իմ եւ Մարգվելաշվիլիի միջեւ գոյություն չունի… Մենք սովորական հարաբերություններ ունենք, ինչպիսին պետք Է ունենան վարչապետը եւ նախագահը»,-ասել Է Ղարիբաշվիլին հունիսի 4-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ բոլորը պետք Է վարժվեն այն բանին, որ «Սահմանադրությունը փոխվել Է, վարչապետն իր գործառույթներն ունի, նախագահն՝ իրենը, եւ «արտասովոր ոչինչ չկա այն բանում, որ «նախագահը կամ վարչապետը հաճախ միասին չեն երեւում»:
Նախագահի եւ վարչապետի միջեւ տարաձայնությունների թեման, որոնք երկուսն Էլ ներկայացնում են կառավարող «Վրացական երազանք» կոալիցիան, ԶԼՄ-ներում ակտիվորեն սկսել Է քննարկվել ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի պլանավորվող ստորագրման եւ այն վեճերի ֆոնի վրա, թե ով Է ստորագրելու փաստաթուղթը՝ Ղարիբաշվիլին, թե Մարգվելաշվիլին:
Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ «մեր արձանագրած տարբեր դիրքորոշումները նշանակում են, որ երկրում առկա Է իրական ժողովրդավարություն, ուստի ոչ մի ողբերգություն չկա, դեռ ավելին, նորմալ Է, երբ նախագահը եւ վարչապետը միանման չեն մտածում, չնայած նույն քաղաքական թիմի մեջ են»: