Կատալոնիան կարող է Իսպանիայից իր անկախության շուրջ նոյեմբերի 9-ին պլանավորված հանրաքվեն փոխարինել համաժողովրդական հարցմամբ, որը պարտադիր ուժ չի ունենա: Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը:

 

Կատալոնիայի խորհրդարանը Իսպանիայից տարածաշրջանի անկախության շուրջ հանրավքե անցկացնելու օգտին քվեարկել է 2014 թվականի հունվարին: Ավելի ուշ Իսպանիայի Սահմանադրական դատարանն արգելափակել է այդ որոշումը՝ նշելով, որ այդ հանրաքվեն արմատապես հակասում է Իսպանիայի Սահմանադրությանը:

 

Գործակալությանը տված հարցազրույցում Մասը հայտարարել է, որ տարածաշրջանի իշխանությունները կարող են փոխել հանրաքվեի իրավական բնույթը եւ այն փոխարինել համաժողովրդական հարցմամբ: Թեեւ կամաարտահայտման այդ ձեւը պարտադիր չէ կատարման համար, դրա հաջող ելքը, Մասի կարծիքով, մանդատ կդառնա Մադրիդի հետ փոխհարաբերությունները նորովի զարգացնելու եւ Կատալոնիայի էլ ավելի լայն ինքնավարության հասնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: