Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ղեկավարությունը ողջունել է Գլենդեյլի քաղաքային խորհրդին անդամակցելու նպատակով Զարեհ Սինանյանի թեկնածության առաջադրման լուրը։ Այս մասին տեղակացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը։

Կայքը տեղակացնում է, որ Սինանյանը 2 տարի շարունակ եղել է ANCA-ի գանձապահը և հրաժարական է տվել այս շաբաթ՝ քաղաքային խորհրդի ընտրություններին մասնակցելու նպատակով։

«Զարեհը մեծ պատվով ու հավատարմությամբ է ծառայել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և մեր համայնքին։ Նրա հրաժարականը մեծ կորուստ է մեզ համար, սակայն մենք գիտակցում և աջակցում ենք նրա որոշմանը»,-ասել է ANCA-ի համանախագահ Նոռա Հովսեփյանը։

Գլենդեյլի քաղաքային խորհրդի ընտրությունները նշանակված են 2013թ. ապրիլի 2-ին։