Սիրիացիների ակտիվ մասնակցությունը նախագահական ընտրություններին հզոր ուղերձ է Արևմուտքին և Սիրիայի դեմ պատերազմ մղող երկրներին: Այս մասին նշել է Բաշար ալ Ասադը իրանական պատվիրակության ընդունելության ժամանակ՝ ավելացնելով, որ սիրիացիները վճռական ե ն տրամադրված իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու հարցում: Նախագահ Ասադը նաև նշել է, որ սիրիական ազգի հաղթանակները, ինչպես նաև Իրանի հաջողությունները մասնավորապես միջուկային հարցի վերաբերյալ և Մերձավոր Արևելքի շատ երկրներում դրական փոփոխությունները վստահություն են ներշնչում տարածաշրջանի ազգերի ապագայի համար:
Սիրիայի նախագահական ընտրությունները կայացել են հունիսի 3-ին: Վերջնական արդյունքների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 73,42 տոկոսը: Ձայների մեծամասնությամբ հաղթել է Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադը, ով ստացել է ընդհանուր ձայների 88,7 տոկոսը: