Թուրքիային եւ Իսրայելի չի հաջողվել երկկողմ հարաբերությունների նորմալացման գծով համաձայնություն գրանցել «Մավի Մարմարա» նավի վրա միջադեպի քառամյա տարելիցի նախօրեին:
Փաստաթղի ստորագրման ենթադրյալ օրվա շեմին պաշտոնական Անկարան ոչ միանշանակ քայլ է կատարել' դիմելով Ինտերպոլ' Իսրայելի պաշտպանության բանակի նախկին բարձրաստիճան զինվորականներին ձերբակալելու պահանջով: Ցուցակի մեջ ընդգրկվել են անձինք, ովքեր, թուրքական կողմի կարծիքով, մասնակից են 2010 թվականի մայիսի 31-ին Միջերկրական ծովի արեւելյան հատվածով Պաղեստինի Գազայի հատված մարդասիրական բեռներ տեղափոխող միջազգային նավաշարասյան կազմում թուրքական «Մավի Մարմարա» նավում 9 թուրք քաղաքացիների զոհվելու մեջ:
Անկարան եւ Թել Ավիվը մոտ էին երկու երկրներրի միջեւ հարաբերությունների այդ միջազդեպի չորորդ տարելիցին երկկողմ ամբողջական կարգավորմանը, ինչի մասին վկայել են Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը' Bloomberg TV-ին ապրիլի 29-ին տված հարցազրույցում, եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն' վերջերս թուրքական ԶԼՄ-ներին արած հայտարարությամբ:
Սակայն, թուրքական դատարանը գործ է հարուցել Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գաբի Աշկենազիի, օդուժի նախկին հրամանատար Էլիեզեր Մարոմի, ռազմական հետախուզության նախկին ղեկավար, թոշակառու Ամոս Յադլինի եւ օդուժի հետախուզության նախկին պետ Ավիշայ Լեւիի դեմ' մեղադրելով նրանց «Մավի Մարմարայի» միջադեպի համար: Ենթադրվում էր, որ «կարգավորման» նախօրեին թուրքական կողմը չեղյալ կհայտարարի Իսրայելի քաղաքացիների նկատմամբ մեղադրանքները: Բայց ստամբուլյան դատարանի Ինտերպոլին ուղղված պահանջը իսրայելցիների համար տհաճ անակնկալի վե րածվեց: Թել Ավիվում այն եզրակացության հանգեցին, որ փաստորեն, Թուրքիան հետընթացի մեկնարկ տվեց Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին: Եւ դեռեւս պարզ չէ, թե Էրդողանն ինչքան հեռու կարող է գնալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը ավելի հեռավոր հեռանկար հետաձգելու իր մտադրության մեջ:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ու նրա անփոխարինելի առաջնորդ Էրդողանը ժամանակ առ ժամանակ գրգռում են թուրքական հասարակության մեջ տրամադրություններն' իրենց ոչ միանշանակ հայտարարություններով եւ գործողություններով, ինչը վերջին տարիներին հակաիսրայելյան տրամադրություններ է կուտակել Թուրքիայում: Դրանց գումարվել են նաեւ Պաղեստինին օգնություն մատակարարելու եւ պաղեստինցի առաջնորդների հետ Անկարայի միջեւ ուղղակի կապեր թույլատրելու հարցում Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ առաջացած անհամաձայնությունները:
Երկու ռազմաքաղաքական նախկին դաշնակիցները վաղուց են անցել իրենց կապերի «ոսկե դարը» դեպի անդառնալի կետ: 2010 թվականի գարնանից միմյանց նկատմամբ նրանց գործողությունները անորոշ ժամկետով հետաձգել են հարաբերությունների կարգավորման հեռանկարը:
«Մավի Մարմարա» նավը իսրայելյան նավահանգստում ստուգում անցկացնելու վերաբերյալ հրամանը չկատարելու պատճառով թուրքական նավի վրա իսրայելցի զինծառայողների հարձակումն անակնկալի է բերել Անկարային: Թուրքական կողմի մեղադրանքներին Թել Ավիվը պատասխանել էր, որ գործել է միջազգային նորմերի շրջանակում:
Նման հարված ստանալով իր ինքնասիրությանն' Էրդողանն ու նրա թիմը որոշել են իսրայելցիներին պատասխանել փոխադարձությամբ: Թուրքիան դադարել է Իսրայելի համար լինել կանխագուշակելի գործընկեր' երկկողմ վստահության համար դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս իրողությունն արդեն չի հաջողվի հետ շրջել անգամ հարաբերությունների փաստաթղթավորված նորմալացման վերաբերյալ առաջիկա ամիսներին կողմերի միջեւ ձեռք բերվելիք հնարավոր համաձայնության դեպքում: