Թուրքիային և Իսրայելի չի հաջողվել երկկողմ հարաբերությունների նորմալացման գծով համաձայնություն գրանցել «Մավի Մարմարա» նավի վրա միջադեպի քառամյա տարելիցի նախօրեին:
Փաստաթղի ստորագրման ենթադրյալ օրվա շեմին պաշտոնական Անկարան ոչ միանշանակ քայլ է կատարել' դիմելով Ինտերպոլ' Իսրայելի պաշտպանության բանակի նախկին բարձրաստիճան զինվորականներին ձերբակալելու պահանջով: Ցուցակի մեջ ընդգրկվել են անձինք, ովքեր, թուրքական կողմի կարծիքով, մասնակից են 2010 թվականի մայիսի 31-ին Միջերկրական ծովի արևելյան հատվածով Պաղեստինի Գազայի հատված մարդասիրական բեռներ տեղափոխող միջազգային նավաշարասյան կազմում թուրքական «Մավի Մարմարա» նավում 9 թուրք քաղաքացիների զոհվելու մեջ:
Անկարան և Թել Ավիվը մոտ էին երկու երկրներրի միջև հարաբերությունների այդ միջազդեպի չորորդ տարելիցին երկկողմ ամբողջական կարգավորմանը, ինչի մասին վկայել են Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը' Bloomberg TV-ին ապրիլի 29-ին տված հարցազրույցում, և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն' վերջերս թուրքական ԶԼՄ-ներին արած հայտարարությամբ:
Սակայն, թուրքական դատարանը գործ է հարուցել Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գաբի Աշկենազիի, օդուժի նախկին հրամանատար Էլիեզեր Մարոմի, ռազմական հետախուզության նախկին ղեկավար, թոշակառու Ամոս Յադլինի և օդուժի հետախուզության նախկին պետ Ավիշայ Լևիի դեմ' մեղադրելով նրանց «Մավի Մարմարայի» միջադեպի համար: Ենթադրվում էր, որ «կարգավորման» նախօրեին թուրքական կողմը չեղյալ կհայտարարի Իսրայելի քաղաքացիների նկատմամբ մեղադրանքները: Բայց ստամբուլյան դատարանի Ինտերպոլին ուղղված պահանջը իսրայելցիների համար տհաճ անակնկալի վե րածվեց: Թել Ավիվում այն եզրակացության հանգեցին, որ փաստորեն, Թուրքիան հետընթացի մեկնարկ տվեց Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին: Եվ դեռևս պարզ չէ, թե Էրդողանն ինչքան հեռու կարող է գնալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը ավելի հեռավոր հեռանկար հետաձգելու իր մտադրության մեջ:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու նրա անփոխարինելի առաջնորդ Էրդողանը ժամանակ առ ժամանակ գրգռում են թուրքական հասարակության մեջ տրամադրություններն' իրենց ոչ միանշանակ հայտարարություններով և գործողություններով, ինչը վերջին տարիներին հակաիսրայելյան տրամադրություններ է կուտակել Թուրքիայում: Դրանց գումարվել են նաև Պաղեստինին օգնություն մատակարարելու և պաղեստինցի առաջնորդների հետ Անկարայի միջև ուղղակի կապեր թույլատրելու հարցում Անկարայի և Թել Ավիվի միջև առաջացած անհամաձայնությունները:
Երկու ռազմաքաղաքական նախկին դաշնակիցները վաղուց են անցել իրենց կապերի «ոսկե դարը» դեպի անդառնալի կետ: 2010 թվականի գարնանից միմյանց նկատմամբ նրանց գործողությունները անորոշ ժամկետով հետաձգել են հարաբերությունների կարգավորման հեռանկարը:
«Մավի Մարմարա» նավը իսրայելյան նավահանգստում ստուգում անցկացնելու վերաբերյալ հրամանը չկատարելու պատճառով թուրքական նավի վրա իսրայելցի զինծառայողների հարձակումն անակնկալի է բերել Անկարային: Թուրքական կողմի մեղադրանքներին Թել Ավիվը պատասխանել էր, որ գործել է միջազգային նորմերի շրջանակում:
Նման հարված ստանալով իր ինքնասիրությանն' Էրդողանն ու նրա թիմը որոշել են իսրայելցիներին պատասխանել փոխադարձությամբ: Թուրքիան դադարել է Իսրայելի համար լինել կանխագուշակելի գործընկեր' երկկողմ վստահության համար դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս իրողությունն արդեն չի հաջողվի հետ շրջել անգամ հարաբերությունների փաստաթղթավորված նորմալացման վերաբերյալ առաջիկա ամիսներին կողմերի միջև ձեռք բերվելիք հնարավոր համաձայնության դեպքում: