Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը հունիսի 9-ին կայացած հերթական նիստի արդյունքում ամբողջացրել է 12 կետերից բաղկացած հայտարարության տեքստը, որը հանրության դատին կներկայացնի հունիսի 10-ին մամուլ ասուլիսի ժամանակ: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զեպազրույցում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Արդեն հայտը պատրաստ է, կար խմբագրական աշխատանք, սրբագրումներ արեցին ք, այսօր ամբողջացրինք այն: Վաղը 13:30-ին չորս ուժերով մամուլի ասուլիս կանենք ու կհրապարակենք մեր հայտարարությունը»,- հայտնեց Ռուբիկ Հակոբյանը' նշելով, որ պետք չէ հայտարարության անունը դնել «12 կետ»: «Այն հայտարարություն է, որտեղ կան և քաղաքական, և տնտեսական շեշտադրումներ' նախաբանով»,-ավելացրեց պատգամավորը:

 

Հարցին ի պատասխան' նշյալ հայտարարությունը ՀՀ կառավարությանը պաշտոնապես ուղարկվելո՞ւ է, թե ոչ' «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց. «Տրամաբանական է, որ որպես պահանջ այն պետք է իշխանություններին փոխանցել, բայց թե ինչ տարբերակով, դեռ չգիտեմ»: Պատգամավորի խոսքով' հայտարարության մեջ նշված պահանջները կատարվելու դեպքում, կշահի միայն պետությունը:

 

Մինչ քառյակի հանդիպումը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հարց էր ուղղվել, թե 12 կետերից բաղկացած առաջարկությունների փաստաթղթի վերաբերյալ ինչ կարծիք կարող է հայտնել, ով ի պատասսխան' նշել էր, որ միայն դրա հրապարակումից հետո, երբ կծանոթանան, կքննարկեն, կկարողանա ինչ-որ բան ասել: Հարցին, թե արդյոք դրանում կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը. Շարմազանովն ասել էր. «Ես սուրճի բաժակ նայող չեմ»: Լրագրողի պնդմանը' հնարավոր չէ՞ կանխատեսել' ճանաչելով այդ քաղաքական ուժերին, ի պատասխան' Շարմազանովը նշել էր. &l aquo;Հաշվի առնելով կառավարության ծրագրի քվերակությունը, պատասխանը թողնում եմ ձեզ»: