Եգիպտոսում քրեական պատիժ է սահմանվել հասարակական վայրերում և մասնավոր տարածքներում կանանց հանդեպ սեռական ոտնձգություններ թույլ տվողների համար: Այս մասին հայտնում է News Daily-ին' վկայակոչելով BBC-ին:

 

Այսուհետ իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ սեռական ոտնձգությունների իրականացման համար սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Ըստ անցած տարվա սոցիոլոգիական հարցման արդյունքների' եգիպտոսցի կանանց ճնշող մասը սեռական ոտնձգությունների զոհ է դարձել։

 

Նշենք, որ հասարակական վայրերում և մասնավոր տարածքներում կանանց հանդեպ սեռական ոտնձգություններ թույլ տվողների համար քրեական պատիժ է սահմանել Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը: