Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկուշաբթի օրը՝ հունիսի 9-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սկսել Է տպագրել քվեաթերթիկները եւ ընտրողների ցուցակները: Այդ մասին հայտարարել Է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Էկա Ազարաշվիլին:

 

«Հունիսի 15-ի ընտրությունների համար կտպագրվի 9 միլիոն 611 հազար 100 քվեաթերթիկ, այդ թվում՝ 748 հազար 500 հազարը հայերեն եւ ադրբեջաներեն»,-հայտարարել Է Ազարաշվիլին:

 

ԿԸՀ-ի մամուլի խոսնակը հայտնել Է, որ քվեաթերթիկները կտպագրվեն 11 տպարաններում, իսկ այդ գործընթացին կհետեւեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները եւ տեղի դիտորդները:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ տպված քվեաթերթիկները եւ հատուկ ծրարները պետք Է ընտրատեղամասերին հանձնվեն հունիսի 14-ին մինչեւ ժամը 20:00-ն:

 

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ ընդամենը գրանցվել Է 3 միլիոն 429 հազար 748 ընտրող:

 

Վրաստանի առաջիկա տեղական ընտրություններում համամասնական-մեծամասնական խառը համակարգով պետք Է ընտրվեն 71 սակրեբուլոյի (քաղաքային եւ շրջանային խորհուրդներ) 2088 անդամ, 12 քաղաքների քաղաքապետեր եւ 62 տեղական վարչակազմերի ղեկավարներ: Ընտրություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել 24 ընտրական սուբյեկտներ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: