Ավստրալացի գործարար Իթան Հանթը 5 միլիոն դոլարի չափով պարգեւ Է հայտարարել «Մալայզիայի ավիագծերի»՝ մարտի 8-ին անհետ կորած Boeing 777-200 ինքնաթիռի ճակատագրի եւ գտնվելու հնարավոր վայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար: Այս մասին հաղորդել Է բրիտանական BBC ռադիոկայանը:

 

«Մենք կարծում ենք, որ արեւմտյան երկրների հատուկ ծառայությունները որոշակի տեղեկատվություն ունեն այդ ինքնաթիռի եւ դրա ճակատագրի մասին,- հայտարարել Է Հանթը:- Բացառված չԷ, որ նրանց աշխատակիցների թվում կգտնվի մեկը, ով պատրաստ կլինի համապատասխան տեղեկատվություն տրամադրել խոշոր դրամական վարձատրության դիմաց»:

 

Իթան Հանթը հայտնել Է, որ փողի հանգանակությունն սկսել Է հանրաճանաչ ինտերնետ-պորտալներից մեկի միջոցով: Նա կարծում Է, որ պարգեւատրման անհրաժեշտ գումարը կհանգանակվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

 

«Շատ մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչու Է կորել 239 ուղեւորներով եւ անձնակազմի անդամներով ինքնաթիռը,- ընդգծել Է գործարարը:- Հարկավոր Է ճշմարտությունը, հարկավոր Է ասել, թե ինչ Է պատահել», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: