ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խախտել Է պահպանության խիստ կանոնակարգը՝ ոտքով մոտակա սրճարան գնալով Սպիտակ տան իր նստավայրից: Այդ մասին հունիսի 9-ին հաղորդել են ամերիկացի լրագրողները:

 

Օբաման եւ նրա վարչակազմի ղեկավար Դենիս Մակդոնոուն դուրս են եկել Սպիտակ տան դարպասներից եւ Փենսիլվանիա-ավենյուով գնացել մերձակա Starbuks սրճարան: Մոտավորապես 8 րոպե անց Օբաման դուրս Է եկել սրճարանից ստվարաթղթե բաժակը ձեռքին, իսկ Մակդոնոուն՝ մեկական բաժակով յուրաքանչյուր ձեռքին: Օբաման եղել Է թեւքերը վեր ծալած վերնաշապիկով՝ առանց պիջակի: Սրճարանի ճանապարհին նա բարեւելով ձեռք Է տվել անցորդներին եւ նրանց հետ ողջույնի խոսքեր փոխանակել: Նախագահին ուղեկցել Է զինված պահակախումբը:

 

ԱՄՆ-ի նախագահն իր լիազորությունների կատարման ընթացքում ապրում եւ աշխատում Է Սպիտակ տանը: ԱՄՆ-ի նախագահներին խստիվ պաշտպանում են մահափորձերից, եւ սովորաբար նրանք Սպիտակ տնից դուրս են գալիս սոսկ զրահապատ լիմուզինով կամ ուղղաթիռով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: