Լոնդոնում մեկնարկել Է միջազգային չորսօրյա գագաթնաժողովը, որը նվիրված Է աշխարհի թեժ կետերում սեռական բռնության դադարեցման խնդրին, տեղեկացնում Է BBC-ն:
Գագաթնաժողովին նախորդել Է երկամյա քարոզարշավը, որի նպատակը եղել Է պատերազմների ժամանակ սեռական բռնության խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկվածության ընդլայնումը: Քարոզարշավի արդյունքում 148 երկրներ ստորագրել են ռազմական հակամարտությունների ընթացքում սեռական բռնության դադարեցմանն իրենց կողմնակցության մասին հռչակագիրը:
Գագաթնաժողովի կազմակերպիչների թվում են՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը եւ դերասանուհի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն կոմիսարի հատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին:
Ինչպես Հեյգը հայտնել Է գագաթնաժողովի բացմանը, սեռական բռնությունը պատերազմի ժամանակ որպես զենք սիստեմատիկորեն օգտագործվում Է 20-րդ եւ 21-րդ դարերում: