Ուկրաինայի դաշնայնացման կողմնակից ակտիվիստ Սերգեյ Մարհելը Վիեննայում պատմել է Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին' կոչ անելով եվրոպական հասարակությանը լսել հակամարտության տարբեր կողմերին և ճշմարտությունը չփնտրել միակողմանի շրջանակներում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Մարդիկ, ովքեր բնակվում են Արևմտյան Եվրոպայում, ԵՄ-ում, չգիտեն, որ հենց Եվրոպայի կենտրոնում' իրենց քթի տակ, զարգանում է դարչնագույն ժանտախտի օջախ»,- ասել է Սերգեյ Մարհելը, ում հանդիպման կազմակերպիչները՝ Ավստրիայի Solidar-Werkstatt հասարակական կազմակերպությունը և Ավստրիայում ռուս հայրենակիցների համակարգող խորհուրդը, ներկայացնում են որպես Օդեսայի ողբերգությունների ականատես:

 

Դահլիճում, որտեղ հավաքվել է շուրջ 20 ակտիվիստ, կազմակերպվել է նաև լուսանկարչական ցուցահանդես' «Օդեսայի կոտորածը. հայացքդ մի փախցրու» վերնագրով:

 

Ըստ Մարհելի' Օդեսայի ողբերգությունը ծրագրված գործողություն էր' Օդեսայի քաղաքացիներին վախեցնելու և սադրելու նպատակով:

 

«Իմ պատմությունը չի համապատասխանում իրադարձությունների մասին արված պաշտոնական հայտարարություներին, սակայն ես պնդում եմ իրականության իմ փաստերը և, որպես ականատես, պատրաստ եմ ամեն ինչ անել տեղեկատվական աղբը ոտնահարելու և իմ ու ընկերներիս իրականությանը համապատասխանող հայտարարություններն ապացուցելու համար»,- հայտնել է Մարհելը: