Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հաջող վիրահատվել է Հռոմում:

Ինչպես տեղեկացնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը, հայ ֆուտբոլիստը վիրահատվել է «Վիլա Ստյուարտ» հիվանդանոցում:

Մոսկովյան ակումբի բժշկական շտաբի ղեղավար Միխայել Վարդապետովը նշել է, որ վիրահատությունն ընթացել է ըստ ծրագրվածի և առանց որևէ տեխնիկական բարդության: 24-ամյա ֆուտբոլիստին սպասվում է նաև երկրորդ վիրահատությունը, որի հստակ ժամկետները պարզ կլինեն ռենտգենային ստուգումից հետո:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը Հայաստանի և Ալժիրի հավաքականների միջև ընկերական հանդիպմանն ստացել էր ծնկի խաչաձև կապանի կտրվածք: