Հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ակսել Ֆիշերն (Գերմանիա, ԵԺԿ) ու Ալան Միլը (Միացյալ թագավորություն, Սոցիալիստ): Նախատեսված է ԵԽԽՎ համազեկուցողների հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հով իկ Աբրահամյանի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

 

Ալան Միլը համազեկուցողի պաշտոնում փոխարինել է Ջոն Պրեսկոտին եւ առաջին անգամ է Հայաստան գալու: