ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 13-ին' ժամը 15.27-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Խանզադյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: