Ադրբեջանում դաժան սպանություն է տեղի ունեցել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Սպանությունը տեղի է ունեցել Գյադաբեյի շրջկենտրոնում գտնվող գեղեցկության սրահներից մեկում։
Անհայտ անձը կտրել է ամուսնանալ պատրաստվող աղջկա կոկորդը։
Ականատեսները պատմել են, որ աղջիկը գեղեցկության սրահ էր այցելել, քանի որ այսօր նրա հարսանիքը պետք է կայանար։
Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել սպանողի ինքնությունը։