Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն շարունակում է բանակցությունները բողոքի ակցիաների մասնակիցների կողմից Անկախության մայդանն ազատելու եւ Կրեշչատիկ փողոցն ապաշրջափակելու շուրջ, բայց հնարավոր չի համարում դրա համար ուժի կիրառումը: Այդ մասին Կիեւի նոր քաղաքապետը հայտարարել է հունիսի 13-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում:

 

«Այսօրվա դրությամբ մենք պետք է աստիճանաբար վերադառնանք նորմալ կյանքի: Ես վստահ եմ, որ մեզ անհրաժեշտ է օրինակ ծառայել ամբողջ երկրի համար»,-ասել է Կլիչկոն:

 

Նա նշել Է, որ շնորհակալություն Է հայտնում բողոքավորներին Կիեւի քաղաքային պետական վարչակազմի շենքը ազատելու եւ Կիեւի քաղաքային խորհրդի աշխատանքը կազմակերպելու հնարավորության համար: Դրա հետ մեկտեղ քաղաքագլուխը նշել Է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել Կրեշչատիկ փողոցում երթեւեկությունը վերականգնելու համար:

 

«Ոչ մի դեպքում հարկավոր չԷ ճնշում գործադրել: Դա քննարկելու եւ պայմանավորվելու հարց Է: Այդ հարցը պետք Է լուծեն այն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում»,-ընդգծել Է Կլիչկոն: Նա կոնկրետ ժամկետներ չի նշել, թե երբ ազատված կլինի Անկախության մայդանը:

 

«Վստահ եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք քայլ առ քայլ հնարավորություն տալ կիեւցիներին՝ երթեւեկելու կենտրոնական փողոցներով»,-հայտարարել Է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքագլուխը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: