Ավելի քան 80 մարդ անվադողերով շրջափակել է դեպի Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանություն տանող ճանապարհը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ավելի վաղ սոցկայքերում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ ծրագրվում է պիկետել Ուկրաինայում ՌԴ-ի դեսպանատունը' երկրի արևելյան շրջանների իրադրության հետ կապված:

 

«Դեսպանատան մոտ մարդիկ են հավաքվել: Նրանք անվադողերով արգելափակել են դեպի կառույց տանող ճանապարհը: Հավաքվածներն ագրեսիվ են տրամադրված, նրանց թիվը հասնում է մոտ 80-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Դեռ պարզ չէ, թե ցուցարարներն ինչ պահանջներով են շրջափակել Ուկրաինայում ՌԴ-ի դեսպանատան շենքը: