ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ինքն այլեւս խոսելու բան չունի Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ, որը հունիսի 14-ին, գալով Կիեւում արմատականների հարձակմանը ենթարկված ՌԴ-ի դեսպանատան մոտ, ամբոխի խրախուսական գոռոցների ներքո անպարկեշտ արտահայտություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

 

Ավելի վաղ Լավրովն արդեն հայտարարել Էր, որ Դեշչիցան անցել Է պարկեշտության սահմանը:

 

«Երեկ ես ամեն ինչ ասել եմ նրա պահվածքի կապակցությամբ: Ես նրա հետ այլեւս խոսելու բան չունեմ, եւ այլեւս չեմ պատրաստվում նրա հետ շփվել»,-ասել Է Ռուսաստանի նախարարը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով Բելառուսի իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: