armsport.amԱՄՆ-ի հավաքականի մեկնարկային կազմում, ԱԱ-2014-ի խմբային փուլի՝ Գանայի ընտրանու հետ մրցավեճում (2:1), խաղադաշտ է դուրս եկել Դամարկուս Բիզլին։
Այսպիսով, Բիզլին դարձել է Միացյալ Նահանգների ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է չորս անընդմեջ անգամ մասնակցել աշխարհի առաջնությունների։ Սևամորթ պաշտպանը հանդես է եկել ԱԱ-2002, ԱԱ-2006, ԱԱ-2010-ում և, բնականաբար, մասնակում է ընթացիկ Մունդիալ-2014-ին։
32-ամյա Բիզլին 116 խաղ է անցկացրել ազգային թիմի կազմում, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ։