ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը թեև այժմ Պարույր Հայրիկյանի նկատմամբ հարձակում կազմակերպելու հայտնի մեղադրանքով կալանավորված է և պատիժը կրում է «Արթիկ» ՔԿՀ-ում, բայց ՃՈ ՏՄՀԽԱ կենտրոնի տեսուչ Ա. Ղազարյանի որոշմամբ' ենթարկվել է տույժի' MITSUBISHI մակնիշի 29LU695 ավտոմեքենան ԱՊՊԱ-ի չենթարկելու համար:

 

Վարդան Սեդրակյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նամակով դիմել է ոստիկանություն, ինչից հետո միայն վարչական ակտը վերացվել է:

 

Այս մասին տեղեկանում ենք «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից, որտեղ պաշտպանը հրապարակել է նամակները: