Թուրքիայի «Զինվորների իրավունքների պլատֆորմ» ոչ կառավարական կազմակերպության կողմից 2012 թ. ապրիլ-2013 թ. ապրիլ ժամանակաշրջանի համար անցկացրած հետազոտությունների արդյունքների հիմնա վրա հրապարակած զեկույցում նշել է, որ երկրի զինված ուժերի շարքերում յուրաքանչյուր 12 զինծառայողից մեկը մտածում է ինքնասպանություն գործելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը:

 

Ըստ զեկույցի, հիշյալ ժամանակաշրջանում կազմակերպությանը դիմած 653 զինծառայողներից 274-ը ենթարկվել են նվաստացումների, 193-ը' ծեծի, 183-ը' անհամաչափ պատժի եւ 158-ը տուժել են բավարար առողջապահական ծառայություն չստանալու պատճառով: Կազմակերպությանը դիմած յուրաքանչյուր 12 զինծառայողից մեկն էլ (մոտ 55 հոգի) մտածել է կյանքին վերջ դնելու մասին:

 

Զեկույցում կազմակերպությունը քննադատել է Թուրքիայի խորհրդարանին զինվորների ինքնասպանությունների հարցում բավարար վերահսկողություն չիրագործելու համար, պահանջել վերացնել պարտադիր զինծառայությունը եւ ռազմական դատարանները, զինված ուժերին էլ առաջարկել է աշխատել թափանցիկ: