sport.times.am«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլն աջակցության կարիք է զգում:
«Նրան բարդ է քննադատելը, քանի որ Օզիլը մնում է Օզիլ: Եթե նրանից սուպերագրեսիվ խաղ եք ակնկալում, ակնկալում ենք, որ նա կլինի խաղադաշտի ցանկացած հատվածում, ապա այդ ֆուտբոլիստը Մեսութը չէ: Եթե դուք նրանից հիանալի փոխանցում եք ակնկալում, որից հետո գնդակը կհայտնվի ճիշտ տեղում, ճիշտ արագությամբ և նրբությամբ, ուրեմն այդ ֆուտբոլիստը Մեսութն է: Օզիլը վստահության կարիք է զգում: Նա պետք է զգա, որ մարդիկ իր կողքին են»,-Մոուրինյոյի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը: