ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, այն կարծիքին են, որ նվազագույն աշխատավարձով աշխատանքն իրենց աղջիկներին օգտակար կլինի բնավորություն դաստիարակելու համար: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

 

Օբամա ամուսիններն իրենք, նախքան իրավաբանական գիտությունների դոկտորների աստիճան ստանալը, շատ քիչ են վաստակել եւ դա կարեւոր փորձ են համարում: Այսպես, ԱՄՆ-ի նախագահը երիտասարդ տարիքում որպես պաղպաղակ վաճառող Է աշխատել Baskin Robbins-ում, իսկ նրա ապագա կինը՝ գրքերի կազմարարությամբ զբաղվող խանութում:

 

«Այժմ մենք նրանց (դուստրերի) համար հնարավորություն ենք փնտրում հասկանալու, որ աշխատանքը եւ աշխատավարձ ստանալը ոչ միշտ են ուրախություն բերում, խթանում եւ ոգեւորում»,-ասել Է Բարաք Օբաման Parade հանդեսին տված հարցազրույցում:

 

«Այժմ մենք նրանց համար հնարավորություն ենք փնտրում հասկացնելու, որ աշխատանքը միշտ ուրախություն չի բերում ու ոգեւորում, իսկ աշխատավարձը միշտ չԷ, որ արդարացի է»,- Parade-ին տված հարցազրույցում ասել Է Բարաք Օբաման:

 

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխա պետք է հասկանա, թե ինչ է ծանր աշխատանքը»,-ասել Է Միշել Օբաման:

 

Բացի այդ, Բարաք եւ Միշել Օբամաները հարցազրույցում պատմել են այն մասին, թե բուհն ավարտելուց հետո իրենք ինչպես Էին ապրում Միշելի մոր՝ Մերիան Ռոբինսոնի տան երկրորդ հարկում, երթեւեկում բանեցված ավտոմեքենայով, որը գնել Էին հազար դոլարով, վճարում կրթության վարկերը եւ մեծացնում իրենց երեխաներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: