Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության խաղային 9-րդ օրը Ֆրանսիայի ազգային ընտրանին 5:2 հաշվով պարտության մատնեց Շվեյցարիայի ընտրանուն:

Խաղի հաշիվը բացվեց 17-րդ րոպեին . աչքի ընկավ Օլիվյե Ժիրուն: Մեկ րոպե անց Մատյուիդին կրկնապատկեց ֆրանսիացիների գոլային առավելությունը:

Այնուհետև գոլերի հեղինակ դարձան Վալբուենան (40) և Բենզեման (67), իսկ 73-րդ րոպեին Սիսոկոն 5- րդ գնդակն ուղարկեց շվեյցարացիների դարպասը: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ շվեյցարացիներին հաջողվեց գոլի հեղինակ դառնալ . աչքի ընկավ Ջեմայիլին, իսկ 87-րդ րոպեին շվեյցարացիները ևս մեկ գոլ հեղինակեցին հաշիվը 2:5 դարձրեց Ջական :

Նշենք, որ այս խաղում գրանցվեց 2014թ-ի աշխարհի առաջնության առաջին չիրացված 11 մետրանոցը:

Հանդիպման 32-րդ րոպեին 11 մետրանոց հարվածը անհաջող իրացրեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման:

Տեսանյութը և լուսանկարները՝ այստեղ