Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Ռուսաստանի Դաշնության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը որոշել է անսպասելի ստուգել Կենտրոնական ռազմական շրջանի ողջ կազմի մարտական պատրաստվածությունը։
Այդ մասին հաղորդել է Պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն։
«Ըստ նախագահի հանձնարարության՝ հունիսի 21-ի առավոտյան, Կենտրոնական ռազմական շրջանի զորքերը, ինչպես նաև միավորումներն ու զորամասերը, որոնք գործում են այդ տարածքում, մարտական պատրաստվածության մակարդակի են բերվելու»,- ասել է Շոյգուն։