Արամ Առաջին կաթողիկոսը Անթիլիասի գրասենյակում հանդիպել է Սոցիալ Դեմոկրատ Հմչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին եւ վարչության այլ անդամների' քննարկելու հայ ժողովրդին հետաքրքրող մի շարք հարցեր եւ նախաձեռնություներ:

 

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանը, Հայ դատի եւ պահանջատիրության հարցով նոր ռազմավարության մշակմանն ու առաջնահերթությունները հետապնդելու անհրաժեշտությանը: