Կամերունի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Սոնգը որակազրկվել է Աշխարհի առաջնության երեք խաղում: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Նման պատժի 26-ամյա ֆուտբոլիստն արժանացել է Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում` Մարիո Մանջուկիչին հարվածելու համար, ինչի արդյունքում խաղի ընթացքում կարմիր քարտի է արժանացել:

Արդյունքում Սոնգը բաց կթողնի Բրազիլիայի դեմ խմբային փուլի խաղը:

Հիշեցնենք, որ Խորվաթիային և Մեքսիկային պարտվելու արդյունքում Կամերունի ընտրանին զրկվեց փլեյ-օֆֆի ուղեգրից: