WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը դարձել է Ղազախստանի ժուռնալիստների միության մրցանակի դափնեկիր «Լրագրողական հետաքննություն» անվանակարգում: Այս մասին ասված Է միության՝ հունիսի 24-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Մենք ամեն տարի մրցանակ ենք շնորհում լրագրողների: Այս տարի դափնեկրի կոչում է շնորհվել զանգվածային լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչների: Եվ Ժուռնալիստների միության վարչության որոշմամբ «Լրագրողական հետաքննություն» անվանակարգում մրցանակը մենք որոշել ենք շնորհել Ջուլիան Ասանժին: Ամենից առաջ, դա կապված Է WikiLeaks կայքի, ինչպես նաեւ այն բանի հետ, որ Ղազախստանի զանգվածային լրատվամիջոցներին տրամադրվել են մեր երկրի հետ կապված նյութեր»,- նշել է միության նախագահ Սեյթքազի Մատաեւը:
«Այսօր մենք Ասանժին կուղարկենք դիպլոմը եւ դրամական պարգեւը՝ վերածած ֆունտ ստեռլինգների: Ծանրոցը կառաքենք Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն: Մենք գիտենք, թե որտեղ Է նա գտնվում, եւ կխնդրենք հանձնել նրան»,- նշել Է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: